News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել երեք երիտասարդի: Խոսքը 27-ամյա Րյան Ջամար Բոաթրայթի, 26-ամյա Ալբերտ Նիկոլայի Թադեւոսյանի եւ 27-ամյա Արթուր Էդուարդի Խաչատուրյանի մասին է:

Այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանց  կառավարության որոշմամբ տարկետում է տրվել մինչեւ 2019 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել շարքային կազմի պարտադիր զինծառայությունից։

Այս երեք երիտասարդները հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմում, աչքի են ընկնում արդյունավետ խաղով, եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կարեւորում է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում նրանց մասնակցությունը Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։

Նրանք երեքն էլ հաշվառված են Երեւանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ