News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ես ցանկություն չունեի ելույթ ունենալու, բայց ինձ ստիպեցին ելույթ ունենալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ-ում խորհրդարանում 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:

Նա սկսեց վարչապետին ուղղված իր հարցի նախապատմությունից, ընդգծելով. «Դուք ասում եք, որ չեք հիշում, որ երբեւէ ընդդիմության համար նախկինում լծակներ եք պահանջել: Բացեք 2017-ի հոկտեմբերի 2-ի ձեր ելույթը, որտեղ ասել եք. «ինչի՞ եք ընդդիմությանը խմբակցություն ունենալու իրավունք տվել ձեւական, վարչապետ առաջադրելու իրավունք տվեք, եթե դրանից էլ զրկեք, միգուցե թույլ տաք, որ մենք գանք խորհրդարան»: Այսինքն դուք ասում եք տվեք լծակ, որ կարողանանք իրացնել մեր իրավունքները:

Ես Ձեզ հարց եմ տալիս նախորդ հարցուպատասխանին, պարզ հարց՝ հնարավո՞ր է, որ ՏՄՊՊՀ-ում ու ՀԾԿՀ-ում մասնակցություն ունենանք, ասում եք՝ հետաքրքիր հարց է, լավ հարց է, քննարկենք, սա մի ընդունեք որպես այլեւս փաստ, բայց այս ուղղությամբ քննարկումներ կանենք: Ես համաձայնում եմ՝ մտածելով, որ վարչապետն իրավունք ունի առաջադրել ՀԾԿՀ 5 անդամի եւ ՏՄՊՊՀ 7 անդամին, հետեւաբար պետք է օրենսդրական փոփոխությամբ հանդես գամ, իրավունք ձեռք բերենք, կարողանանք առաջադրել թեկնածու»,- նշեց պատգամավորը:

Բագրատյանը հավելեց, որ դրանից հետո ինքը նախաձեռնել է օրենքի փոփոխություն, փոխվարչապետ Ավինյանի մոտ քննարկել այդ հարցը, մայիսի 2-ին բերել է նախագիծը: Բայց պարզվում է, որ Ավինյանի հետ քննարկումից հետ շաբաթ հետո ԱԺ նախագահը նույն նախագիծը՝ որոշ փոփոխություններով, ներկայացրել է Կառավարություն:

«Երբ ես հանձնաժողովին ասում եմ՝ պիտի քննարկեք մեր առաջարկը կամ պարոն Ավինյանն առաջարկել է համատեղ քննարկենք: Իրենք համարում են, որ այլեւս իշխանություն են, ո՞ւմ հետ քննարկեն: «Ո՞վ եք դուք, որ Ձեզ հետ բան քննարկենք». կոնտեքստը սա է, սա վիրավորական է: Իմ հարցը մերժվում է: Ես պատրաստ եմ զիջել ցանկացած հարց, բայց էթիկան պահանջում է, որ պարոն Արարատ Միրզոյանն ինձ հրավիրի, ասի՝ մենք նպատակահարմար ենք գտնում այս ձեւով անել: Վստահեցնում եմ՝ ես 24 ժամ կաշխատեի, որ նախագիծն ավելի լավը լիներ, բայց սա արհամարհանք եմ համարում: Այսինքն՝ եթե այդ խողովակով է գնում, որ Արարատ Միրզոյանով պիտի անցնի, կարող է ցանկացած նախագիծ անուն-ազգանունը փոխի, ինքը ներկայացնի: Սա մոտեցո՞ւմ է»,- ասաց Բագրատյանը:

Նա ընդգծեց, որ դրանից հետո ԲՀԿ-ն առաջարկել է քննարկել Հաշվեքննիչ պալատը ընդդիմությանը փոխանցելու հարցը, որին ձեր աշխատակազմի ղեկավարը պատասխանել է. «ՏՄՊՊՀ-ում մեկ տեղ տվել ենք, հերիք ա ձեզ, գնացեք ուրախացեք, ծափ տվեք, ասեք՝ էս ինչ ուժեղ իշխանություն ունենք»:

Բագրատյանը մեջբերեց Սեւակին՝ նշելով. «Դուք բնավ այն չեք եղել, որ կարծել ենք: Ես կարծել եմ, որ մենք ազնիվ ճանապարհով ենք գնում, մանիպուլյացիաների ճանապարհով չենք գնալու: Ես ինքս համոզված եմ, որ դուք ազնիվ ճանապարհով եք գնում: Եթե ոչ, հայտարարեք, որ իշխանությունը շատ ավելի հաճելի գործունեությունը է: Պարոն վարչապետ ձեր պատասխանն ինձ ցավ է պատճառել: Ես դա չեմ ակնկալել: Եթե մենք մտահոգ ենք երկրի զարգացման ընթացքով, մենք պետք է իրար հարգենք, չպետք է իրար վիրավորենք»,-հայտարարեց Բագրատյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ