News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ուրախ եմ, որ ԵԱՏՄ շրջանակում գործընկերների միջեւ համագործակցությունն ընդլայնելու հնարավորություն կա: Այս մասին այսօր Երևանում Cheese and Wine Business ձեւաչափով անցկացվող «HoReCaExpo-2019» միջազգային ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը: 

«Ուրախ եմ, որ ակտիվացվում է գործունեության այդ ուղղությունը: Ուրախ եմ, որ ԵԱՏՄ շրջանակում գործընկերների միջեւ համագործակցությունն ընդլայնելու հնարավորություն կա»,- ասել է դեսպանը:

Դիվանագետը նշել է, որ ԵԱՏՄ-ն առեւտրային, ֆինանսական եւ աշխատանքային հարցերի հետ մեկտեղ լուծում է ծառայությունների ազատ տեղաշարժի հարցը:

«Չէ՞ որ ռեստորանային եւ հյուրանոցային բիզնես ծառայություններ են: Ընդհանուր առմամբ, դա նոր հնարավորություններ է բացում տուրիստական պոտենցիալի ուժգնացման համար: Սակայն պետք չէ մոռանալ նաեւ տրանսպորտային հարցի մասին: Օրինակ, Բելառուսն ավելացրել է Երեւան ուղիղ չվերթների հաճախականությունը, մենք շաբաթական 3 ուղիղ չվերթ ունենք»,-ասել է Նազարուկը՝ նշելով, որ վաղը՝ հունիսի 21-ին, Մինսկում կմեկնարկեն երկրորդ եվրոպական սպորտային խաղերը: Նա նաև հրավիրել է այցելել Մինսկ:

Նշենք, որ ԵԱՏՄ երկրների շրջանում Հայաստանը որպես հեռանկարային տարածաշրջան հանգստի, տուրիզմի եւ ներդրումների ոլորտներում առաջատարի դիրք է զբաղեցնում: Դրա հետ կապված՝ Cheese and Wine Business ձեւաչափով «HoReCaExpo-2019» միջազգային ցուցահանդեսն օբյեկտիվորեն արտացոլում է հայկական տնտեսության այդ հատվածում իրավիճակը, հնարավորություն է տալիս բիզնեսի զագարցման գործընթացում ճիշտ ուղենիշի ընտրության եւ ապագա հեռանկարների կողմնորոշման համար:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ