News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հրանտ Դինքի որդին ահաբեկչության քարոզչության մեղադրանքով դատարանի առաջ է կանգնել։

Թուրքական Habersol-ի փոխանցմամբ Հրանտ Դինքի որդին Արատ Դինքը ժամանակին ստորագրել էր թուրք եւ քուրդ մտավորականների նախաձեռնած խաղաղության համաձայնագիրը, ինչն էլ նրա դեմ դատական հայցի պատճառ էր դարձել։

Դատակ նիստի ժամանակ Արատ Դինքը նշել է, որ չի փոշմանել, պարզապես խաղաղության համաձայնագրի վերջին պարբերության հետ համակարծիք չէ։

Դինքի փաստաբանները պահանջել են, որ դատավորը ինքնաբացարկ հայտնի, քանի որ նա չի կարող արդար վճիռ կայացնել։

Դատական նիստը հետաձգվել է։

Տպել
Ամենաշատ