Apple-ը հայտարարել է MacBook Pro նոութբուքերի մի մասի հետկանչի մասին գերտաքացման եւ մարտկոցի այրման վտանգի պատճառով, հաղորդում է ՌԲԿ-ն:
«Apple-ը պարզել է, որ ավելի հին սերնդի 15-դյույմ MacBook Pro-ի սահմանափակ քանակում մարտկոցը կարող է գերտաքանալ եւ հրդեհային անվտնագության համար վտանգ ներկայացնել», — ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Խոսքը Retina դիսփլեյով 15-դյույմ սարքերի մաիսն է, որոնք հիմնականում վաճառվել են 2015-ի սեպտեմբերից մինչեւ 2017-ի փետրվար:
Պարզելու համար՝ այրդյոք նոութբուքը մարտկոցի փոխարինման ծրագրի մեջ մտնում է, թե ոչ, կարելի է իմանալ սերիական համարով:
Apple-ը այդ սարքերի սեփականատերերին առաջարկում է անվճար փոխարինել մարտկոցները սպասարկման կենտրոններում կամ ընկերության խանութերում: