News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱԺ ԲՀԿ խմբակցությամբ պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը եւ Արտյոմ Ծառուկյանը երկրորդ անգամ անձնական երաշխավորություն են ներկայացրել քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագնից՝ Վահագն Աբգարյանից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, ինչպես նաեւ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող՝ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի համար։ Այս մասին այսօր` հունիսի 21-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտարարեց Շուշանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը։ Պատգամավորները երաշխավորել են  մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը եւ այլ դատավարական պարտականություններ կատարելը: Երաշխավորողները 500.000 ական դրամ են վճարել դատարանի դեպոզիտ հաշվին եւ վճարման անդորագրերը տրամադրել դատարանին։ Մինչ այդ Հայկ Ալումյանը հանդես եկավ Շուշանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությամբ։ Ըստ փասըաբանի՝  դատաքննությունը չի ընթանում ողջամիտ ժամկետներում, բացի այդ վերացել է գործով անցնող վկաների նկատմամբ ենթադրյալ ճնշում գործադրելու ռիսկը, քանի որ մեղադրանքի կողմի վկաների մեծ մասն արդեն իսկ հարցաքննվել են. «Եթե իրական պատճառ կա, որ գործով վկաների նկատմամբ հնարավոր է ճնշում գործադրվի, դրա համար այլ գործիքակազմ կա, օրինակ վկաների նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելը»,–ասաց պաշտպանը։

Ալումյանը միջնորդեց Շուշանյանի խափանման միջոցը փոխել անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով՝ օրինակ անձնական երաշխավորությամբ։

Այսօրվա նիստում խափանման միջոցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց նաեւ Թաթուլ Շուշանյանը։ Նա նշեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, որեւէ մեկից, այդ թվում՝ Վահագն Աբգարյանից  կաշառք չի ստացել.

«Ես ամբողջ կյանքում ձգտել եմ պաշտոնի, իմացել եմ՝ դա լավ բանե է, բայց իմ պաշտոնն իմ դեմ օգտագործվեց »,–ասաց նա։

Նշենք, որ Շուշանյանը շուրջ մեկուկես տարի տեւած գործի քննության ընթացքում երեք անգամ  կալանավորվել է. վերջինը՝՝ 2019թ. մարտի 15–ին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանի որոշմամբ։

Այսօրվա նիստին գործով մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը ժամանակ խնդրեց դատարանից՝ պաշտպանի ներկայացրած միջնորդությանը եւ ամբաստանյալի ներկայացրած կենսագրական տվյալներին ծանոթանալու համար։ Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունիսի 25–ին։

Դահլիճում ներկա ԲՀԿ–ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյնաը դժգոհեց՝ նշելով, որ դատախազությունը շատ լավ ծանոթ  է իրենց միջնորդությանը, քանի որ նմանատիպ միջնորդություն իրենք ներկայացրել էին նաեւ մարտի 14–ին։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն առարկեց նախագահողի գործողությունների դեմ՝ նշելով, որ դատական նիստը հետաձգվել է եւ դահլիճում ներկա անձն իրավունք չունի տեղից հայտարարություն անելու։

Հիշեցնենք, որ Թաթուլ Շուշանյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, ունենալով արդարադատության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն եւ իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացնող պաշտոնատար անձ, Վլադիմիր Դավթյանի եւ Վահագն Աբգարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու եւ անգործություն դրսեւորելու համար Վահագն Աբգարյանից պահանջել եւ անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաեւ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ