News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը նախատեսում է կազմակերպել այցելուների հանդիպում վարակված կալանավորների հետ այնպիսի տեղում, որտեղ հիվանդությունը չի կարող տարածվել։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Ձերբակալման կամ կալանման ենթարկված անձանց կալանքի տակ պահելու մասին» օրենքում եւ Քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, հունիսի 21-ին ասաց դրանց հեղինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Բացի այդ, ինչպես նշեց պատգամավորը, այցելուներին նախապես առաջարկվում է տեղեկացնել կալանավորի այս կամ այն հիվանդություն ունենալու մասին։

Իր հերթին, կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը, ասաց, որ իրենք անցանկալի են համարում նման օրենսդրական նախաձեռնությունը։

«Կալանվածի հիվանդության մասին տեղեկությունը բժշկական գաղտնիք է եւ ազատ հրապարակման ենթակա չէ»,- պարզաբանել է փոխնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ