News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները ինչ-որ մեկը պե՞տք է կատարի, թե՞ չէ։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե համարում է Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ։

Հարցին՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունը համարում է իրավաչա՞փ, նա պատասխանեց. «Այո, իհարկե»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Վահե Գրիգորյանին ինքն համարո՞ւմ է ՍԴ նախագահ, Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ Վահե Գրիգորյանը շատ հիմնավոր կերպով ասաց, որ ՍԴ-ում երկու դատավոր կա, որոնցից մեկը, կարծես թե, հանրապետությունից բացակայում է, հետեւաբար պարտականությունները ինչ-որ մեկը պե՞տք է կատարի, թե՞ չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ