News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքում երեկ` հունիսի 22-ին, նորակառույց մանկապարտեզ է բացվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Բաղանիսի համայանքապետ Նարեկ Սահակյանը:

«Մանկապարտեզի շենքը 0-ից կառուցվել է 10 ամսվա ընթացքում ֆինանսավորվել է «Փարոս» հիմնադրամի կողմից: Մանկապարտեզը լավ կահավորված է, ժամանակակից ճարտարապետական լուծումներով: Մինչեւ 2013 թվականը մենք մանկապարտեզ ընդհանրապես չենք ունեցել, 2013 թվականին իմ նախաձփեռնությամն գյուղապետարանի մի սենյակը ձեւափոխվել է եւ ծառայել է որպես նախակրթարան, իսկ 2016-19 թվականներին որպես մանկապարտեզ է ծառայել»,-ասաց համայնքապետը` նշելով, որ հիմնադրամին իրենք դիմել են 2017 թվականին:

Նարեկ Սահակյանի խոսքով` սեպտեմբեր ամսին մանկապարտեզ կհաճախի 22 երեխան, մանկապարտեզի տարածքն անվտանգ է, թշնամու նշանառության տակ չի գտնվում:

Տպել
Ամենաշատ