News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Թուրքիան պետք է դադարեցնի Կիպրոսի սուվերեն իրավունքների դեմ անօրինական գործողությունները եւ ամբողջովին հարգի միջազգային իրավունքը, ասել է Կիպրոսի նախագահի քարտուղարի տեղակալ Վասիլիս Պալմասը:

Նրա խոսքով՝ Թուրքիան ստեղծում է ավելի շատ խնդիրներ բանակցությունները վերսկելու ջանքերի համար, ինչն ընդգծում է այդ երկրի ղեկավարության մեծամտությունն ու համագործակցելու ցանկության բացակայությունը կիպրական խնդիրը լուծելու երկարաժամկետ եւ փոխադարձ ընդունելի որոշում կայացնելու նպատակով, հաղորդում է Cyprus Mail-ը:

Նա նշել է, որ Թուրքիան քամահրանքով է վերաբերվում եվրոպական եւ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների նկատմամբ՝ հասկացնելով, որ մտադիր է վերահսկել Միջերկրական ծովի ամբողջ արեւելյան տարածաշրջանը:

Պալմասը նշել է, որ ԵՄ-ը լիովին համաձայն է Կիպրոսի եւ նրա կանոնների հետ՝ հավելելով, որ ԵՄ 28 պետությունների առաջնորդները միաձայն ընդունել են նախագահ Նիքոս Անաստասիադեսի առաջարկը Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

«Կիպրոսի Հանրապետությանն ուղղված այդ աջակցությունն ընդդեմ թուրքական սադրանքների հստակ հասկացնում է Թուրքիային, որ նա պետք է անհապաղ դադարեցնի իր անօրինական գործողությունները Կիպրոսի սուվերեն իրավունքների դեմ, եւ որ անհրաժեշտ է ամբողջովին պահպանել միջազգային իրավունքը, խաղաղ համակեցությունն ու պետությունների համագործակցությունը»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ