News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կիրակի հայտարարել է  Կինտանա Ռոո նահանգում Կոսումել կղզում պետության ղեկավարի հանգստի համար նախատեսված տան առաջիկա վաճառքի մասին, որպեսզի օգնի այս նահանգի աղքատներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես լավ կուսումնասիրեմ այն ամենը , ինչը կապված է Կոսումել կղզում Casa Maya նախագահական տան հետ, որովհետեւ այն կվաճառվի, իսկ փողը կծախսվի Կինտանա Ռոոյի աղքատների կարիքների համար»,- հայտարարել է Լոպես Օբրադորը Պլայա դել Կարմենում ելույթ ունենալիս:

Մեքսիկայում կիրակի միաժամանակ տեղի է ունեցել տների աճուրդ, որոնք նախկինում պատկանել են թմրավաճառներին: Լատինաամերիկյան երկրի ֆիննախի գույքի կառավարման եւ օտարման ծառայությունը հայտնում է, որ հրապարակային աճուրդում իրացվել են վաճառքի դրված թմրաբարոնների 27 նստավայրեր, որոնց դիմաց պետությունը ստացել է 56,6 մլն պեո (գրեթե 3 մլն դոլար):

Այս միջոցների մեծ մասը կուղղվի այս անգամ Գերերո նահանգի աղքատներին օգնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել