News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 24-ին տեղի է ունեցել «Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որտեղ   ելույթ է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նախարարը, ՀՀ կառավարության անունից ողջունելով միջոցառման մասնակիցներին, Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու ճանապարհին կարևորել է նման միջոցառումների անցկացումը մեր երկրում։

Հակոբ Արշակյանը անդրադարձել է տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություներին, ներկայացրել Հայաստանը դեպի բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր ճանապարհի տեսլականը:

«21-րդ դարի Հայաստանի նավթն ու գազը մարդկային անսահման տաղանդներն ու ստեղծագործ միտքն են, որը  մեր երկրում բավականին զարգացած է և լուրջ հիմքեր ունի։ ՀՀ կառավարության համար ամենաառաջնային հարցը Հայաստանը բարձր տեխնոլոգիական արտադրող և արտահանող երկիր դարձնելն է։ Այդ պատճառով նոր կառավարության կազմում փոփոխությունների արդյունքում ևս մեկ նախարարություն է  ստեղծվել՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Աշխարհը շատ արագ է զարգանում և ստեղծագործ միտքն ու արագությունն են, որ առաջ են տանում համաշխարհային գիտական զարգացումները։ Այն երկրները, որոնք կարողանում են վերցնել ու կիրառել նորարարությունները, կարողանում են աշխարհին ներկայանալ նոր  տիպի արդյունաբերությամբ, նոր, արագ ու ճկուն համակարգերով, ինչպես կառավարման, այնպես էլ գործարարների ու պետության համագործակցության, պետական ծառայությունների մատուցման՝ դեպի իր քաղաքացիները, և աշխարհի հետ ավելի համահունչ ու փոխկապակցված զարգացվածությամբ»,-ընդգծել է նախարարը:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանում խթանելով նորարարությունները, դրանով խթանելու ենք նաև դրանց կիրառությունները բազմաշերտ և բազմապիսի այլ ոլորտներում՝ սկսած պաշտպանական ոլորտներից, մինչև պետական թվայնացման կառավարման ոլորտները։

«Նորարարությունն այսօր ամենաթանկ բանն է աշխարհում։ Եվ  այն երկրները, որոնք կարողանում են նորարարական և ինժեներական ընկերությունների ի հայտ գալու և զարգացման համար նորարարության խթանման ճիշտ էկոհամակարգ ստեղծել, նրանք էլ աշխարհը կարողանում են առաջնորդել դեպի նոր զարգացումներ և աշխարհի զարգացման մեջ իրենց երկրների դերը մեծացնելով քարտեզի վրա՝ ճիշտ տեղորոշել իրենց պետությունները։ Հայաստանը կարիք ունենք աշխարհի քարտեզի վրա տեղորոշելու որպես բարձր տեխնոլոգիական, մաքուր սննդի և մաքուր շրջակա միջավայրի կենտրոն, և այդ ուղղությամբ մեծ ջանքեր են կիրառվելու»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։

Անդրադառնալով էկոհամակարգի զարգացմանը՝ նախարարը նշել է, որ նախկինում էլ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել, և կատարվելիք աշխատանքները դրանց տրամաբանական շարունակությունն են։

«Հայաստանը պետք է հանդես գա որպես տարածաշրջանային էկոհամակարգի կենտրոն։ Հայկական ստարտափները շատ մեծ ներկայություն ունեն Սիլիկոնյան հովտում և շատ հեշտ ու արագ են կարողանում ստեղծել կապեր, շուկաներ մտնել, քանի որ ամբողջ աշխարհում, ինչպես նաև Սիլիկոնյան հովտում ունենք հայկական սփյուռք, և հայկական կապերը պետք է օգտագործել թե՛ մեծ ընկերություններում, թե՛ էկոհամարգերում։ Այդ նպատակով ստեղծվելու են ծրագրեր, որոնց կմասնակցեն նաև այս տարի արդեն ստեղծված և զարգացող ինստիտուցիոնալ կառույցները, որոնք թույլ կտան, որպեսզի հայկական և ոչ միայն հայկական ընկերությունները, որոնք կցանկանան գործունեություն ծավալել Հայաստանում, օգտվեն հայկական սփյուռքի այդ կապերից»,- նշել է նախարարը:

Հակոբ Արշակյանը ներկաներին տեղեկացրել է ներկայացված ծրագրի մասին, որը կոչվում է «Հայկական վիրտուալ կամուրջ»։  Այն ենթադրում է, որ Հայաստանում գոյություն ունեցող և ստեղծվող ցանկացած ընկերություն հնարավորություն է ունենալու հայկական սփյուռքի և «Հայկական վիրտուալ կամուրջ»-ի օգնությամբ ունենալու ուղիղ կապ աշխարհի շուկաների և աշխարհի էկոհամակարգային բաղադրիչների հետ՝ սկսած տաղանդի ներհոսքից մինչև նրա ստեղծածի վերջնական արդյունքի արտահանումը՝ ամբողջական շղթայի ապահովումն իրականացնելու համար։

Ավարտելով ելույթը՝ նախարար Հակոբ Արշակյանը մեկ անգամ ևս ողջունել է ներկաներին, որոնք աշխարհի տարբեր երկրներից են՝ կոչ անելով նրանց, որպեսզի օգտագործեն հայ տաղանդը, հայկական ընկերություններում եղած այն մեծ ներուժը, որն այսօր օգտագործվում է ամբողջ աշխարհում՝ դրանով զարգացնելով հայկական էկոհամակարգը։

Նախարարը ծանոթացել է նաև «Հայաստան - Ինժեներական շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված տեղական և միջազգային  կազմակերպությունների արտադրանքներին, լուծումներին ու ծառայություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ