News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Գրուզպատենտ»-ի ղեկավար Գեորգի Գվալաձեն հայտարարել է, որ Վրաստանը կվերականգնի ԱՄՆ-ում «Խվանչկարա» ապրանքանիշն օգտագործելու իրավունքը:

Ինչպես հայտարարել էր Գվալաձեն մարտի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, վրացական կողմը ունի բոլոր իրավունքները հաստատելու, որ «Խվանչկարա» բրենդը անօրինական կերպով է ԱՄՆ-ում  գրանցվել «Դոզորցեւ եւ որդիներ» ընկերության անունից:

Նրա խոսքով «Խվանչկարան» ինչպես նաեւ մյուս վրացական գինիները, արտադրվում են տեղի խաղողի տեսակներից եւ պաշտպանված են Վրաստանի եւ միջազգային չափանիշներով։ Նա հիշեցրել է, որ  մեկ ամիս առաջ Վրաստանի իշխանությունները «Գրուզպատենտ» ընկերությանը պատվիրել էին տեղի խաղողից արտադրված 18 անուն վրացական գինիներ գրանցել ԱՄՆ-ում, սակայն պարզվել էր, որ 2006 թվականին  «Խվանչկարան» գրանցվել է «Դոզորցեւ եւ որդիներ» ընկերության կողմից։

Գվալաձեն հայտարարել է, որ «Գրուզպատենտը» շարունակում է աշխատել այդ հարցում Վրաստանի իրավունքը վերականգնելու ուղղությամբ: Նա հայտնել է, որ վրացական կողմի իրավաբանները արդեն կապ են հաստատել «Դոզորցեւ»-ի իրավաբանների հետ, հաղորդում է «Գրուզիա online»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ