News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ն հրավիրել է Ռուսաստանի պատվիրակությանը մասնակցել հունիսի նստաշրջանին, բայց պահպանելով ռուսական պատվիրակության լրազորությունների բողոքարկումը: Համապատասխան բանաձեւն ընդունվել է լույս 25-ի գիշերը:

Բանաձևն ընդունվեց 118 կողմ, 62 դեմ և 10 ձեռնպահ ձայներով։

ՀՀ պատվիրակությունը քվեարկել է   հետեւյալ կերպ.  Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ քվեարկեց բանաձևին։ Իիշխանական  պատգամավոր Հովհաննես Իգիտյանը չմասնակցեց քվեարկությանը։ Կողմ են եղել ընդդիմադիր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ից ու Էդմոն Մարուքյանը «Լուսավոր Հայաստանից»։

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության քվերակությանը՝ ընդդիմադիր Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցում գրել է. «Սա երեկ գիշերը Ռուսաստանի հարցով ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքներն են։  Մեր պատվիրակությունը ուներ 4 ձայն։ Հովհաննես Իգիթյանը չի քվեարկել։ Փաստորեն, իշխող կուսակցությունը իրոք ամննախադեպ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցն է։ Չգիտեմ, ում ինչ եք խոստացել, բայց այս քվեարկությունը խայտառակություն է։ Փաշինյանի կողմից հայ-ռուսական ռազմավարական դաշինքը քանդելու ջանքերը շատ ծանր կարող են նստել երկրի վրա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ