News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Խորհրդարանն այսօր՝ հունիսի 25-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է:

Նախագիծն ընդունվել է 84 կողմ, 33 դեմ ձայներով, «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն դեմ են քվեարկել:

Նախագծով մասնավորապես առաջարկվում է, որ ինքնավար մարմիններում անդամի թեկնածու առաջադրելու իրավունք ունենա ոչ միայն վարչապետը, այլեւ ընդդիմադիր խմբակցությունները:

Մինչեւ քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ թեեւ նախագիծն ունի դրական նպատակ, բայց խնդիր են տեսնում, քանի որ ընդդիմության համար թվով մեկ թեկնածու ներկայացնելը խնդրահարույց է: Այսինքն ընդդիմադիր թեկնածուները ստիպված են լինելու համաձայնության գալ մեկ թեկնածուի շուրջ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը վարման կարգով ելույթ ունենալիս նշեց, որ Անի Սամսոնյանն ինքն իրեն հակասում է, երբ ասում էր, որ օրենքի հիմնական նպատակը ընդդիմության մեջ կռիվ գցելն է, կես ժամ հետո ասում է, որ ակնհայտ են դրական նպատակները։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին նշեց. «Սատանան ասում է՝ բռնենք ու դեմ քվեարկենք: Դա չենք անում ոչ ձեր համար, չենք անում որեւիցե այլ խմբակցության համար, անում ենք Հայաստանի համար»:

Տպել