News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում միջոցառումներ են անցկացվում ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի մարզերում: Այսօր՝ մարտի 19-ին Գյումրիում տրվել է ֆրանկաֆոնիայի օրերի մեկնարկը: Քաղաքի տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, աշակերտներ ու պաշտոնյաներ  Գյումրիի Անկախության հրապարակից երթով անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով, իսկ քաղաքի կենտրանական հրապարակում մասնակցել տոնական միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաեւ ֆրանկոֆոն մի շարք երկրներից ներկայացուցիչներ:

Շիրակի մարզի Աղին գյուղի դպրոցի տնօրենի խոսքով, ֆրանսերենի ուսուցումն իրենց դպրոցում սկսել են ընդամենը 5 տարի առաջ, քանի որ մինչ այդ մասնագետի պակաս կար: Իսկ դպրոցի ուսուցիչ Արտաշես Հակոբյանն ասում է, թե առարկայի դասաժամերը դպրոցներում վերանայելու   անհրաժեշտություն կա, քանի որ, թեեւ մեր երկրում ֆրանսերենը օտար լեզուների շարքում 3-րդն է, բայց ֆրանսերենի իմացության մակարդակը բավականին ցածր է:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ ներկայացուցիչներ ֆրանկոֆոն երկրներից: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն ողջունել է ներկաներին ու շեշտել, որ Հայաստանում կա Ֆրանկոֆոն երկու քաղաք՝ Գյումրին եւ Երեւանը: Նշել է նաեւ, որ զարմացած է հատկապես գյումրեցիների հյուրասիրությունից:

Հիշեցնենք, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է դարձել 2008 թվականին: Իսկ Գյումրիում Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառում առաջին անգամ է անցկացվում, այն միջոցառման կազմակերպիչների խոսքերով կտեւի մեկ շաբաթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը
Նշենք, որ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Ամենաշատ