News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պետական վերահսկողական ծառայությունում բարձր պաշտոններ զբաղեցրած Սամվել Ադյանի հորեղբոր որդին՝ Արմեն Ադյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։

Նախնական տեղեկություններով՝ Արմեն Ադյանը, զբաղեցնելով Երեւանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրենի պաշտոնը, յուրացումներ է կատարել։

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am–ին հայտնեցին, որ Ադյանի կողմից ենթադրյալ յուրացումներ կատարելու դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ  179-ի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ այն է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը։

Hraparak.am  կայքի տեղեկություններով՝  Արմեն Ադյանը յուրացրել է 18 ուսանողի կրթաթոշակ, 7 ծանոթ-ազգականի անունով հաստիքներ է բացել եւ աշխատավարձերը յուրացրել։ Քրեական գործը հարուցելու օրերին Ադյանը գտնվել է ԱՄՆ-ում, իմանալով գործի մասին՝ ետ է վերադարձել Հայաստան։

Հիշեցնենք, որ 2019 թ. փետրվարի 27-ին Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանին եւ նրա ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը)։

Սամվել Ադյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ