News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեկ երեկոյան Վերին Լարսի անցակետում բռնված հայ վարորդն, ով քննիչի որոշմամբ ազատ էր արձակվել վրացի դատախազի որոշմամբ ձերբակալվել է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց հայտնեց հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանը։ Նա նշեց, որ 35–ամյա Արտյոմ Խաչատրյանը, թեև քննիչի մոտ ապացուցել է, որ ինքը որևէ կապ չունի տեղափոխվող բեռի հետ, ասածը հաստատող տվյալներ և տեսանյութ է ներկայացրել, սակայն դատախազության որոշմամբ նրան ձերբակալել են։

Ընկերությունը Վրաստանում ՀՀ դեսպանությանը խնդրել է զբաղվել խնդրով, սակայն մինչ այս պահը ըստ Հարությունյանի՝  դեսպանատունը քայլեր չի ձեռնարկել հայ վարորդին իրավական աջակցություն ցուցաբերելոև և վրացի իրավապահների հետ հարցը քննարկելու համար։

Նշենք, որ հայ վարորդին բռնել էին այն բանից հետո, երբ ավտոբուսում 500գ հերոին էին հայտնաբերել։

Ավելի վաղ «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանը NEWS.am–ին հայտնել էր Մոսկվայում իրենց ընկերության ներկայացուցչություն են բերել երեխաների համար նախատեսված հովերբորդի փաթեթ։ Կազմակերպությունը, կասկած չունենալով, որ ծանրոցում մանկական իր է, համաձայնել է բեռը հասցնել Երևան։ Սակայն ռուս–վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում վրացի սահմանապահները զննելով ավտոբուսը՝ ծանրոցում հայտնաբերել են շուրջ 500 գրամ հերոին տեսակի թմրանյութ, ինչից հետո ավտոբուսը զննելու նպատակով ուղևորներին իջեցրել են, իսկ վարորդին տարել հարցաքննության։

Վիգեն Հարությունյանը  NEWS.am–ին տեղեկաց, որ ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ մեքենան 3 ժամից կհասնի Երևան։ Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին գիշերվանից թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։

Մեր տեղեկություններով՝ հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսին Վերին Լարսի անցակետում կանգնեցրել են վրացի սահմանապահները։ Սահմանապահները հայ վարորդի մոտից կասկածելի իր են հայտնաբերել, ինչից հետո քաղաքացիներին իջեցրել են, իսկ ավտոբուսը տեղափոխել զննության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ