News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը


Ես կզարմանայի, եթե դատարանն այլ որոշում կայացներ։ Այս մասին այսօր՝ հունիսի 25–ին, ԱԱԾ–ի մոտ լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը Քոչարյանի աջակիցների հետ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ էր գնացել՝ կալանավայր մտնելուց առաջ հորը տեսնելու և սատարելու։

«Դատարանը հնարավորություն չտվեց պաշտպանական կողմին իր դիրքորոշումը ներկայացնել, մինչև այդ էլ պրոցեսները տեսանք՝ սկսած մակագրությունից, թե ինչպես է եղել: Այսինքն՝ պարզ էր՝ ինչ է լինելու»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշումն աննախադեպ էր։

«Շատ կարևոր է դատավորի ներքին անկախությունը, թե ինչքանով նա կարող է ինչ-որ որոշում կայացնել՝ հասկանալով, որ դա կարող է իշխանությանը դուր չգալ։ Կարևոր էր, որ դատավորն այդ տղամարդկությունը ունենար շարժվելու օրենքով, այս դեպքում՝ դա տղամարդկության հարց էր»,– ասաց նա:

Անդրադառնալով փաստին, որ դատավոր Արմեն Դանիելյանը դիմել է ոստիկանություն՝ իր անվտանգությունն ապահովելու համար, Լևոն Քոչարյանն ասաց, որ որևէ վտանգ չի տեսնում իր աջակիցների կողմից:

«Ես ավելի քան վստահ եմ, որ վտանգ չկա: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ինչ-որ մեկը ցանկանա վնաս տա դատավորին: Վտանգը կար այն ժամանակ, երբ առաջին ատյանի դատավորը, փաստորեն, երաշխավորությունը կիրառեց և ազատ արձակեց, դրանից հետո համացանցում եղան դատավորի նկատմամբ բռնության կոչեր, համացանցում դատավորի հասցեն էին դնում: Ես հավաստիացնում եմ, որ որևէ վտանգ չի կարող լինել»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց դատախազների, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ երկու բողոքներն էլ բավարարել, բեկանել առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18–ի և մայիսի 20–ի որոշումները, Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Դատարանը միևնույն ժամանակ որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին դատարանի մայիսի 20–ի որոշումը բեկանել, գործն ուղարկել նույն դատարան նոր քննության։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձեւավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար
Մեծ պալատի նախագահը հրավիրել է Սահմանադրական դատարանի դատավարության կողմերին, մասնավորապես Ազգային ժողովին...
Դա անհեթեթություն է․ Լևոն Քոչարյանը՝ վիրահատությամբ դատը ձգձգելու շահարկումների մասին
Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ դատը ընդամենը մի քանի օրով հետաձգելու համար մարդ պատրաստ է վիրահատվե՞լ․․․․
Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի hայտարարությունը համալրվել է բազմաթիվ աջակիցներով
Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից սոցիալական ցանցերի էջերում հայտարարությանը միացել է շուրջ 2300 մարդ…
Երկրորդ նախագահը պետք է ազատ արձակվի․ հայտարարություն
Սրընթաց ձևավորվում է մի մթնոլորը, երբ բոլորը հավասարաչափ դառնում են անպաշտպան՝ անօրինականությունների առաջ…
Ռոբերտ Քոչարյանը վիրահատությունից հետո իրեն լավ է զգում. Վիկտոր Սողոմոնյան
Ռոբերտ Քոչարյանի վիրահատությունը հաջող է անցել...
Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում. Այն հաջող է անցել
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան, Քոչարյանին հետազոտության նպատակով առավոտյան դարձյալ տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ