News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Աշխարհը պատրաստվում է «կլիմատիկ ապարտեիդին», երբ հարուստներն օգտվում են գլոբալ տաքացման հետեւանքներից, իսկ աղքատներն իրենց վրա են կրում ողջ ծանրությունը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների մասին զեկույցում, հաղորդում է Reuters-ը:

Զեկույցում ասվում է, որ բիզնեսը պետք է կենսական կարեւոր դեր խաղաղ կլիմայի փոփոխության դեմ պայքարում:

«Մասնավոր սեկտորից չափազանց կախվածությունը կարող է կլիմատիկ ապարտեիդի հանգեցնել, որում հարուստները վճարում են, որպեսզի խուսափեն տաքացումից, ցրտից եւ հակամարտություններից, այն դեպքում, երբ մնացած աշխարհը շարունակում է տառապել»,- գրում է ծայրահեղ աղքատության հարցերով հատուկ զեկուցող Ֆիլիպ Ալստոնը:

Նա օրինակ է բերել Նյու Յորքի բնակիչներին, որոնք 2012 թվականին «Սենդի» փոթորիկի հետեւանքով հայտնվել են աղքատության մեջ՝ առանց էլեկտրականության եւ առողջապահության, այն դեպքում, երբ Goldmam Sachs շտաբ բնակարանը հագեցած էր սեփական սնունդով;

«Նույնիսկ լավագույն դեպքում հարյուր միլիոնավոր մարդիկ կբախվեն մթերային անվտանգության, հարկադիր միգրացիայի, հիվանդությունների եւ մահվան հետ»,- նշում է նա:

Զեկույցը կոչ է անում կառավարություններին ավելի մեծ ջանքեր գործադրել:

«ԱՄՆ-ը մինչ վերջերս համարվում է աշխարհում ամենախոշոր գլոբալ արտանետումներ արտադրողը: Նախագահ Թրամփը վերահսկիչ է նշանակել եւ ակտիվորեն ստիպում է լռել ու մոլորեցնում է կլիմայի մասին գիտությունը»,- գրում է Ալստոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել