News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 25-ին, ժամը 13.27-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 32-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ Ամիրյան փողոցի թիվ 27 հասցեում իրեն դանակահարել են:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 13.55-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին եւս հաղորդում է ստացվել, որ «ձախ դաստակի ստորին 3-րդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել ոստիկանություն ահազանգած տղամարդը:

Նա հաղորդում է տվել, որ ժամը 13.00-ին Ամիրյան փողոցի թիվ 27 հասցեի մոտ «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է իր դաստակին` պատճառելով վնասվածք:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասվածք պատճառած անձը Վարդանանց փողոցի 54-ամյա մի բնակիչ է, որը ժամը 15.50-ին Ամիրյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանություն:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ամենաշատ