News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանից Վրաստան ավիատոմսերը մեկ երրորդով թանկացել են: Այս մասին հայտնում է Գրիգորի Բերյոզկինին պատկանող ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Tutu.ru ճանապարհորդությունների ծառայությանը:

Ըստ ավիաընկերության փորձագետների՝ գները 34 տոկոսով բարձրացել են. հիմա ամենաէժան թռիչքի գինը կազմում է 7 հազար ռուբլի, օդանավի փոփոխման դեպքում՝ 9,5 հազար ռուբլի:

Հստակեցվում է, որ գները բարձրացել են Վրաստանի խորհրդարանում Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ կապված միջադեպի ֆոնին հարաբերությունների վատթարացման պատճառով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին արգելվում է Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստան տեղափոխել:

Ռուսաստանի տարածքում վրացական ավիաընկերությունների թռիչքները կդադարեցվեն հուլիսի 8-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ