News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Եթե մենք չմաքրենք Երեւանի գետերն ու ջրատարները, մենք կունենանք ավելի վատ վիճակ, քան ունենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Նա հավելեց, որ գետերի կեղտոտ վիճակի պատճառը մեր բնակչությունն է. «Հրազդան գետի աղտոտվածությունը սկիզբ է առնում Սեւանից եւ ավարտվում մինչեւ գետաբերան: Բոլորն աղբը նետում են Հրազդան գետը: Մայր ջանցքների ընդամենը 3,1 կմ-ն է ծածկած, մնացածը բաց են; Գետառը, Ողջաբերդի առուն դարձել են կենցաղային աղբի նետման վայր: Պետք է փակվեն ջրանցքները: Բաց լինելը վտանգավոր եւ անթույլատրելի է: Բայց քանի որ դա հիմա հնարավոր չէ, մնում է դիմել վարչարարության խստացման, իրազեկել բնակիչներին, որ աղբ նետելու համար կարող են տուգանվել»,-ընդգծեց Արեյանը:

Տպել