News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Oxford Economics քոնսալթինգային ընկերությունը ներկայացրել է ավտոմատացման գլոբալ ազդեցության կանխատեսումը: 2030 թվականին մարդիկ կզրկվեն 20 մլն աշխատատեղերից: 2000 թվականին այդ կորուստն արդեն կազմել է 1,7 մլն աշխատատեղ, ներառյալ՝ 400 000-ը եվրոպայում, 260 000-ը ԱՄՆ-ում եւ 550 000-ը Չինաստանում, հաղորդում է HighTech+-ը: 

Զարգացած տնտեսություն ունեցող պետություններում ամեն նոր արտադրական ռոբոտը միջինում ոչնչացնում է 1,6 աշխատատեղ: Ավելի հարուստ տարածաշրջաններում այդ ցուցանիշը կազմում է 1,3, իսկ առավել աղքատ տարածաշրջաններում՝ 2,2:

Guardian-ը նշում է, որ աշխատատեղերը, ցավոք, չեն կարող ազդել այն ավտոմատացման գործընթացի վրա: Վերջին հարցումների համաձայն՝ 10 բրիտանացիներից 6-ը ձայնի իրավունք չի ստացել նոր տեխնոլոգիաների ներդրման հարցում: Ընդ որում, նրանց 80%-ը նշել է, որ ավտոմատացումն արդեն ազդել է իրենց դիրքի եւ եկամուտի վրա:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել