News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը պետք է Փհենյանին «նոր առաջարկ» կատարի, եթե ցանկանում է հասնել Հյուսիսային Կորեայի հետ ապամիջուկայնացման հարցերով երկխոսության վերականգնմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ամերիկյան դեպարտամենտի տնօրեն Կվոն Չժոն Գինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգները պետք է իր դիրքորոշումը շտկի, եթե ցանկանում է երկխոսությունը վերականգնել, եւ դրա համար վերջին ժամկետն է 2019 թվականի վերջը»,- ասել է դիվանագետը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն նաեւ պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի  «ճիշտ տրամադրվածությամբ», իսկ ամերիկյան պատվիրակությունը պետք է ղեկավարի «մեկը, ով կարող է հասկանալ» Հյուսիսային Կորեայի դիրքորոշումը եւ «ողջամիտ այլընտրանք առաջարկել»:

«Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է արդյունքի հասնել, այնքան էլ շատ ժամանակ չունի»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Նախօրեին Հյուսիսային Կորեայի ԱԳՆ չներկայացած ներկայացուցիչը հայտարարել էր, որ ամերիկացի քաղաքական գործիչները խափանում են ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների ջանքերը՝ ուղղված երկկողմ հարաբերությունների բարելավմանը: Նրա խոսքով՝ «չնայած 2 երկրների առաջնորդները ձգտում են Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ նոր հարաբերությունների հաստատմանը, դժվար է երկկողմ հարաբերությունների բարելավման եւ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հույս ունենալ, քանի դեռ Միացյալ Նահանգներում գերակայում են քաղաքական գործիչները, որոնք Փհենյանի նկատմամբ արմատացած անտագոնիզմ են դրսեւորում»: Երկրի ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ քննադատության էր ենթարկել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին, որը վերջերս մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ պատժամիջոցների է ենթարկված հյուսիսկորեական տնտեսության մոտ 80 տոկոսը:

Ապրիլին Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ ԱՄՆ-ին ժամանակ է տալիս մինչեւ ընթացիկ տարեվերջ, որեսզի Փհենյանին ապամիջուկայնացման իրատեսական առաջարկներ կատարի՝ ակնհայտորեն նկատի ունենալով Վաշինգտոնի հրաժարվելը միակողմանի կարգով միջուկային զինաթափման պահանջներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ