News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փոխնախարար Բագրատ Բադալյանի ուղեկցությամբ հունիսի 26-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերում՝ միջպետական եւ հանրապետական նշանակության Մ6 եւ Մ4 ճանապարհների ընթացիկ եւ ավարտված շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով։

Նախարարի այցի առաջին կանգառն եղել է (Մ-4) Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական նշանակության ճանապարհի Սեւանի թերակզի տանող ճանապարհահատվածում։ Նախարար Պապիկյանը կապալառու ընկերության ղեկավարների եւ մասնագետների հետ քննարկել է նորոգման ավարտական փուլում գտնվող այս ճանապարհահատվածի աշխատանքների որակին ու սպասարկմանը, երթեւեկության անվտանգության ապահովման համար ձեռնարկված միջոցառումներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ զրուցել թերակղզու հարակից տարածքում մանրածախ առեւտրով զբաղվող անձանց եւ տեղացիների հետ թերակղզի տանող նորոգված ճանապարհների հարմարավետության եւ պատշաճ պահպանման մասին։

Նախատեսվում է զբոսաշրջային կարեւորագույն այս ճանապարհահատվածում միջին նորոգման աշխատանքներն ավարտին հասցնել մինչեւ հուլիսի սկիզբ՝ հանգստի ակտիվ շրջանի մեկնարկը։

Հաջորդիվ Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներ, նախ եղել Վանաձորից «Թումանյան» կայարան ձգվող ճանապարհահատվածում, որի շինարարությունն ավարտվել է 2018 թվականի վերջին։ Փոխնախարար Բագրատ Բադալյանը նախարարին ներկայացրել է իրականացված աշխատանքները՝ նշելով, որ 38,5կմ ճանապարհահատվածն ամբողջությամբ ասֆալտապատված է, կառուցվել եւ նորոգվել են հենապատերը, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, տեղադրվել են մետաղական արգելափակոցներ եւ ճանապարհային նշաններ, կատարվել է գծանշում, վերանորոգվել են մայթերը։

 Շրջայցը շարունակվել է Վրաստանի հետ կապող Մ6 միջպետական ճանապարհի երկրորդ՝ Թումանյանից եւ մինչեւ Բագրատաշենի մաքսային անցակետ ձգվող 51,74 կիլոմետրանոց հատվածում, որի՝ 2018թ. մայիսին սկսված հիմնանորոգումը շարունակվում է։ Նախարարը ծանոթացել է այստեղ կատարվող աշխատանքներին։

Նախարարի ուշադրության կենտրոնում էր հատկապես Ալավերդի քաղաքով անցնող շինարարական տեղամասը։ Ալավերդու տարածքում կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է մայթերի եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերակառուցման, հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորման, հողային շերտի լիցքի եւ ճանապարհային հագուստի կառուցման աշխատանքներ։

Նախարար Պապիկյանը զրուցել է կապալառու կազմակերպությունների,  շինաշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատու ընկերության ներկայացուցիչների, շինարարների հետ։ Անդրադարձ է եղել շինարարության ընթացքում առաջացող խնդիրներին ու դրանց լուծման մեխանիզմներին։ Նշվել է, որ ճանապարհի հիմնանորոգման ընթացքում երեւան են գալիս հաղորդակցուղիների հետ կապված, նախագծային որոշ հարցեր, սակայն դրանք ընթացքում լուծվում են։

«Մենք խնդիր ենք դրել ունենալ բարձր որակի ճանապարհներ եւ հետամուտ ենք լինելու այս խնդրի լուծմանը։ Այստեղ կարեւոր է ոչ միայն ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնի, այլ նաեւ շինարարի հետեւողական եւ բարեխիղճ աշխատանքը»,- նշել է նախարարը՝ հանձնարարելով պատասխանատուներին ուշադրության կենտրոնում պահել նախագծման եւ մրցութային գործընթացները, հետեւել շինարարության ժամկետների պահպանմանը։

Այնուհետեւ նախարարն այցելել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր՝ ծանոթանալու լեռնահանքային համալիրի տնտեսությանը։

Վերադարձին Սուրեն Պապիկյանը դիտարկել է նաեւ Մ4 միջպետական ճանապարհի մնացյալ հատվածները՝ Բագրատաշենի անցակետից Իջեւան-Սեւան-Երեւան ձգվող ուղղությամբ։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ