News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի շրջանակում այսօր՝ հունիսի 28-ին, Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնում կայացել է Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին։

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն նշել է, որ երկու երկրներն ունեն տնտեսական համագործակցության մեծ ներուժ և կառավարությունների խնդիրն է նպաստել եղած հնարավորությունների լիարժեք իրագործմանը, ստեղծել բարենպաստ միջավայր գործարարների համար, որպեսզի վերջիններս հանդես գան համատեղ նախաձեռնություններով, և հավելել, որ այս գործարար համաժողովը դրա համար լավագույն ձևաչափն է։

Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին ջերմ ընդունելության և արդյունավետ աշխատանքի համար և տեղեկացրել, որ գործարար համաժողովին Վրաստանից մասնակցում են 40, իսկ Հայաստանից ավելի քան 70 գործարարներ, ինչը վկայում է երկու երկրների գործարար համայնքի հետաքրքրվածության մասին՝ առավել ակտիվ և արդյունավետ համագործակցելու և միասնական ջանքերով նոր շուկաներ մուտք գործելու։ Ըստ Մայա Ցկիտիշվիլիի, հենց երկու երկրների գործարարների համագործակցությունն է առևտրատնտեսական համագործակցության զարգացման գրավականը։

Ելույթ են ունեցել նաև Հայաստանի կենտրոնական բանկի նախագահհի տեղակալ Ներսես Երիցյանը, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Հարություն Հարությունյանը և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին:

Պաշտոնական մասից հետո տեղի են ունեցել քննարկումներ հետևյալ թեմաներով․

«Ինտերակտիվ տնտեսական հեռանկար» թեմայով քննարկման մոդերատորն էր ՀՊՏՀ ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը։

«Հայաստանի և Վրաստանի դրամավարկային և ֆինանսական քաղաքականության մարտահրավերները» խորագրով քննարկման բանախոսներն էին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և Վրաստանի Ազգային բանկի փոխնախագահ Արչիլ Մեստվրիշվիլին։

«Զբոսաշրջությունը Հայաստանի և Վրաստանի համար. գործարար համայնքի համագործակցության հնարավորությունները» թեմայով քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ . Սուսաննա Սաֆարյանը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Վրաստանի ազգային զբոսաշրջության վարչության պետի առաջին տեղակալ Ռուսուդան Մամացաշվիլին։

Միջոցառման շուրջ 300 մասնակիցների թվում էին Հայաստանի և Վրաստանի պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ