News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չի բացառվում, որ Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ընդդիմության միջեւ մի ինչ-որ պայմանավորվածություն կա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հուլիսի 1-ին ասել է թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ մեկնաբանելով Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները։

Նրա խոսքով՝ բավական է իշխանական կուսակցության պասիվ վարքագիծն ընտրություններում, ինչպես նաեւ երկրորդ պարտության հանգիստ ընդունումը, որոնք կարող են վկայել հենց այդ մասին։ «Ստամբուլը Թուրքիայի տնտեսական կենտրոնն է, եւ քաղաքապետի ընտրություններն այս դեպքում արտացոլում են իշխանությունների հանդեպ վստահության մակարդակն ընդհանրապես, ինչի մասին ժամանակին խոսում էր ինքը՝ Էրդողանը»,- ասել է նա։ Տիրան Լոքմագյոզյանը ավելացրել է, որ, չնայած դրան, Էրդողանը իշխանության տարիներին կարողացել է ստեղծել ամուր հենք այն բանի համար, որպեսզի իշխանությունում մնա երկար տարիներ։ «Իր նախորդի ընտրության տեսակետից Էրդողանը հասկանում է, որ իշխանության հանձնումը հորից որդուն, ինչպես դա եղավ Ադրբեջանում, Թուրքիայում անհնար է՝ հաշվի առնելով նաեւ նրա որդիների չգոհացնող անձնական հատկանիշները»,- նշեց փորձագետը։ Տիրան Լոքմագյոզյանն ընդգծել է, որ արտաքին ուժերը նույնպես առայժմ չեն սպառնում Էրդողանի իշխանությանը, այդ թվում հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունները՝ Ս-400 ԶՀՀ-ների գնման հետ կապված։ «ԱՄՆ-ը կմնա Թուրքիայի դաշնակիցն այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան չի գնա շատ կտրուկ, ռազմավարական շրջադարձի Ռուսաստանի հետ հարաբերություններում»,- ամփոփել է նա։

Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետի երկրորդ ընտրություններում հաղթել է հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ