News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կոչ եմ անում չկատարել նախկին սխալները եւ չմոռանալ Ղարաբաղի ներկայացուցիչների գործոնն ու կարծիքը նման ծրագրեր իրականացնելիս։ Ադրբեջանի գործողությունները պայմանավորված չեն մարդասիրական նկատառումներով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հուլիսի 1-ին ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանի խոսքերը գերիների փոխանակման մասին։

Թեւան Պողոսյանի խոսքով՝ դրանք ուղղված են միայն այն բանին, որպեսզի անհարմար վիճակի մեջ չհայտնվել համաշխարհային հանրության աչքում, իսկ Հայաստանն իր քայլը  հումանիտար հարցում այս կամ այն կերպ կաներ, ինչի մասին վկայում է նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ եթե սահմանը հատածը քաղաքացիական անձ լինի, նրան բաց կթողնեն։

«Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում նույնպես պայմանավորվել էին  հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին։ Բայց Բաքուն անգամ այն բանին չի գնում, որպեսզի ընդլայնի Կասպրշիկի խմբի լիազորությունները։ Այլ պայմանավորվածություններ էլ են եղել, բայց խախտումներ, այնուամենայնիվ, նկատվել են։ Ուստի, Ադրբեջանի հավաստիացումները համոզիչ չեն։ Բաքուն հազիվ թե գնա լուրջ քայլերի մթնոլորտըի փոխելու ուղղությամբ»,- նշել է նա։

Պողոսյանը վստահություն է հայտնել, որ լուրջ փոփոխություններ Ադրբեջանում կլինեն այն ժամանակ, երբ կփոխվի պատմության դասագրքերի բովանդակությունը, երբ չեն հետապնդի Մխիթարյանի անունով շապիկ հագած մարդկանց։

«Հենց որ մենք կալանեցինք երկու դիվերսանտի Ղարաբաղում, Ադրբեջանն սկսեց փոխանակում առաջարկել բոլորին բոլորի դիմաց սկզբունքով։ Հարկավոր է ուշադիր լինել եւ չհետեւել նրանց ասածին։ Անթույլատրելի է, որպեսզի հանցագործները փոխանակվեն մարդու հետ, ով պարզապես մոլորվել է։ Հարկավոր է ամրացնել սահմանները, որպեսզի նման միջադեպեր չլինեն, ինչպես նաեւ խուսափել այն բանից, որպեսզի Ադրբեջանում ի հայտ գան նոր «սաֆարովներ»։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Հունգարիայում Սաֆարովին ազատ արձակելով։ Հարկավոր է հասկանալ, թե ինչ կհաջորդի այս կամ այն հայտարարությունից հետո, ինչպիսին կլինեն մեր գործողությունները»,- ավելացրել է նա։

Քաղաքագետը նշել է, որ  Ղարաբաղի պատվիրակությունը, այս կամ այն պատճառներով, չի մասնակցում ժողովրդական դիվանագիտության ծրագրերին, այդ թվում գերիների եւ անհետ կորածների հարցերով։

«Այս իրավիճակը պետք է փոխել՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին»,- ամփոփել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Հայաստանը եւ Ադրբեջանը մեկական կալանավոր են փոխանակել։ Խոսքը Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանի եւ Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովի մասին է։

Փոխանակումը կայացել է Իջեւանի շրջանի սահմանային տեղամասում (Կայան)՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների միջնորդությամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ