News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Շարժայի էմիրության պատվիրակությանը՝ կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմիի գլխավորությամբ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից NEWS.am–ին հայտնում են, որ նախարարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն արդյունավետ կլինի երկկողմ առևտրատնտեսկան կապերի խորացման տեսանկյունից։

«ԱՄԷ-ն և Շարժան այնպիսի արտահանման ուղղություն է, որտեղ մենք կարող ենք ցուցադրել մեր համեմատական մրցակցային առաջարկը։ Թե՛ գյուղատնտեսական արտադրանքի առաջարկով և թե՛ տարբեր արդյունաբերական արտադրատեսակներով, որոնք կարող են հետաքրքիր լինել ԱՄԷ-ի և Շարժայի սպառողներին։ Մեր տնտեսության մեջ կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ նոր ներդրումների և ինովացիոն տեխնոլոգիական զարգացման շնորհիվ կարող են ձևավորվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր և ձեռնարկություններ», - ասել է Տիգրան Խաչատրյանը։

Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին նշել է, որ հանդիպմանը նախարարության պատվիրակության կազմն արտացոլում է հենց այն հնարավորությունները, որոնք առկա են էմիրաթական կողմի հետ՝ հավելելով, որ այցի նպատակը առևտրային պորտֆելի մեծացման գործնական քայլերը և երկկողմ հետաքրքություն ներկայացնող տնտեսական հնարավորություններն են:

«Հայաստանը նոր երկիր չէ մեզ համար, Հայաստանը մեր բարեկամ երկիր է, և մենք ցանկանում ենք խորացնել առևտրատնտեսական համագործակցությունը»,- ավելացրել է նա։

Կողմերն անդրադարձել են գյուղատնտեսության ոլորտին․ նախարարը ներկայացրել է կառավարության ծրագրերը և մոտեցումները, որոնք միտված են առավել արտադրողական, ժամանակակից և որակյալ գյուղատնտեսություն ունենալուն։

Կողմերը, որպես համագործակցության կարևոր ուղղություն, առանձնացրել են զբոսաշրջությունը, նշելով, որ այն թույլ է տալիս փոխադարձաբար խորացնել գիտելիքներն ու պատկերացումները թե՛ մշակույթի և թե՛ տնտեսական հնարավարությունների մասին։ Քննարկվել են նաև զբոսաշրջային ենթակառուցվածքներում իրականացվելիք ներդրումների հեռանկարները։ Ընդգծվել է առկա օդային կանոնավոր փոխադրումների, երկու երկրներում փոխադարձ բարձր հետաքրքրության կարևորությունը՝ որպես զբոսաշրջության ոլորտում ցուցանիշների առաջանցիկ աճի հիմք։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել անհրաժեշտ վիճակագրական սեգմենտային տեղեկատվությամբ, որը թույլ կտա համապատասխան վերլուծությունների արդյունքում մեծացնել զբոսաշրջային այցելությունների ծավալը։ Կարևորվել է նաև զբոսաշրջիկների նախընտրությունների մասին տեղեկավության փոխանակումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ