News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թեհրանը երեքշաբթի հայտարարել է լրտեսական ցանցի բացահայտման մասին, որը գործել է տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում երկրի ատոմային օբյեկտներում՝ արտասահմանյան պետությունների շահերից ելնելով։ Այս մասին տեղեկացրել է Ֆարս գործակալությունը՝ մեջբերելով Իրանի դատարանի ներկայացուցիչ Գոլամ Հոսեյն Իսմայիլիի հայտարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ «լրտեսների խումբը բացահայտվել է իրանական հատուկ ծառայությունների կողմից անցած տարի»։ Իսմայիլին ճշգրտել է, որ «նրանք (լրտեսները) գործել են երկրի համար զգայուն կենտրոններում, ներառյալ ատոմային օբյեկտները եւ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունները»։ «Նրանց մեծ մասը ձերբակալվել է»,- ասել է Իրանի դատական իշխանության ներկայացուցիչը։

Իսմայիլին նաեւ տեղեկացրել է, որ բացահայտված խմբերից երկուսը «դատապարտվել է եւ ստացել երկարատեւ բանտարկություններ»։ Իրանի դատական իշխանությունները, նշել է նա, ավարտել են հետաքննությունը նաեւ գործով մյուս անցնողների նկատմամբ, որոնք կապված են լրտեսական ցանցի հետ։ Նրանց մի մասի համար, ասել է Իսմայիլին, դատախազը պահանջել է մահապատիժ։

Դատարանի ներկայացուցիչը չի ճշտել, թե որ պետությունների քաղաքացիներ են ընդգրկված եղել ցանցում եւ ինչ կոնկրետ պետությունների հետ են համագործակցել։

Ապրիլի 19-ին  տեղեկատվության նախարար եւ Իրանի հատուկ ծառայությունների ղեկավար Մահմուդ Ալավին ասել է, որ Իրանի հետախուզությունը բացահայտել է ԿՀՎ ցանցը, որը բաղկացած էր 290 լրտեսից, որոնք գործել են տարածաշրջանի տարբեր երկրներում, ներառյալ Իրանում։ Հունիսի կեսին Թեհրանը հայտարարել է ԱՄՆ ընդարձակ լրտեսական ցանցի չեզոքացման մասին, որը գործել է Իրանի կիբեռտարածքում։

Հունիսի վերջին Իրանի պաշտպանության նախարարության պայմանագրային նախկին աշխատակից Հաջիզավարը մահապատժի է ենթարկվել հօգուտ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) եւ ԱՄՆ կառավարության լրտեսության մեղադրանքով։ Նրա կնոջը դատարանը դատապարտել է 15 տարվա բանտարկության լրտեսական գոծունեության հանցակցության մեղադրանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ