News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի գործող իշխանությունները ղարաբաղյան հիմնախնդրում շարունակում են նախկին իշխանությունների գիծը: Հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո նոր իշխանությունների ներկայացուցիչները, նախկին ռեժիմը մերժելով, հնարավորություն ունեն հրաժարվելու բանկցային գործընթացում Մադրիդյան սկզբունքներից:

«Մենք, սակայն, դա չենք տեսնում: Այսօր մենք տեսնում ենք միայն աշխատասենյակային զրույցների շարունակություն, այդ թվում՝ մեր առաջարկների վերաբերյալ: Մենք դիմել ենք թե՛ կառավարության, թե՛ խորհրդարանի, թե՛ նաեւ ԱԳՆ ներկայացուցիչներին, սակայն ոչ մի ռեալ քայլ չի ձեռնարկվում, մինչդեռ օրեցօր տեսնում ենք արտաքին ուժերի ազդեցությամբ հայկական դիրքերի թուլացում»,- նշեց նա:

Մարիամ Ավագյանը շեշտեց, որ որոշակի ցանկություններ են նկատվում ե՛ւ Փաշինյանի կողմից, ե՛ւ ԱԱԾ ղեկավարի կողմից, ե՛ւ պաշտպանության նախարարի, բայց ակտիվություն չենք տեսնում ԱԳՆ-ի կողմից:

«Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ այդ տարածքում բնակվող մարդիկ չեն կարող այն օկուպացնել, Վանեցյանի խոսքն այն մասին, որ անհրաժեշտ է բնակեցնել ազատագրված տարածքները, ինչպես նաեւ Տոնոյանի՝ «նոր պատերազմ՝ հանուն նոր տարածքների» հայտարարությունները հուսադրում են, սակայն չկա համակարգված աշխատանք եւ չկա ԱԳՆ-ի կողմից ակտիվություն»,- հավելեց նա:

Մարիամ Ավագյանը նշեց, որ ներկայիս իշխանություններն, ըստ էության, այս կամ այն կերպ շարունակում են այն քաղաքականությունը, որը վարել են նախկին երեք նախագահները:

«Անչափ տարօրինակ է, թե ինչու մեր իշխանությունները բանակցային գործընթացում չեն ներռաում հայ փախստականների  ներկայացուցիչներին, ինչպես փորձում է անել Ադրբեջանը: Հավանաբար, չկա այն բանի գիտակցումը, որ բանակցային գործընթացում փախստականների հարցը  առանցքային նշանակություն ունի: Բավական է ասել, որ եթե հայ փախստականների հարցն արդիական լիներ մինչեւ 1993 թվականը, ապա 1994 թվականին մենք կհասնեինք ոչ թե հրադադարի, այլ Ադրբեջանի կողմից լիակատար կապիտուլյացիայի»,- եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ