News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ձկնամթերքի խմբաքանակների մեջ անցանկալի նյութերի հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, տնտեսությունների սանիտարական վիճակը, ինչպես նաեւ ձկան եւ ջրի մեջ մնացորդային նյութերի առկայությունը պարզելու նպատակով, հանրապետությունում գործող ձկնաբուծական տնտեսություններում իրականացնում է անասնահամաճարակային մշտադիտարկում:

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մոտ 100 տնտեսությունների մշտադիտարկման ընթացքում կարեւորվել է ոչ միայն ձկնաբուծարանների սանիտարական վիճակի որոշումը, այլեւ ձկների համար օգտագործվող կերերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայությունը, դեղամիջոցների եւ կանխարգելիչ նյութերի օգտագործումը, ձկնամթերքի վերամշակման եւ փաթեթավորման, ինչպես նաեւ սառնարանային տնտեսությունների առկայությունը:

Հատուկ նշված դեպքերում կատարվել է նաեւ ձկան եւ ջրի նմուշառում եւ անվտանգության ցուցանիշների որոշում:

Մշտադիտարկման արդյունքները թեեւ դեռ ամփոփված չեն, սակայն արդեն հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ, փաստաթղթավորման, ջրի ջերմաստիճանի, ավազանների ֆիլտրացիոն համակարգերի հետ կապված խախտումներ, իսկ որոշ ձկնաբուծարաններ էլ գրանցված չեն եղել ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում: Տրվել են խախտումները վերացնելու պարտադիր կատարման հանձնարարականներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ