News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը, հանձին շրջակա միջավայրի նախարարության, առաջարկում է խստացնել պատասխանատվությունը ծառերի եւ թփերի ապօրինի հատման եւ ծառերի ու թփուտների տեղափոխման համար։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում, Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, հուլիսի 9-ին ասաց Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության ղեկավար Էրիկ Գրիգորյանը։

Առաջարկվում է խստացնել պատասխանատվությունն ապօրինի ծառահատման եւ տեղափոխման համար ինչպես սովորական ծառերի եւ թփերի, այնպես էլ նրանց պարագայում, որոնք առհասարակ հատման ենթակա չեն։ Բացի այդ, ինչպես նշեց նախարարը, օրինագծերի այս փաթեթով առաջարկվում է խստացնել պատասխանատվությունն այն տարածքներում գտնվող բուսականության համար, որոնք հանդիսանում են ինչպես համայնքների, այնպես էլ պետության կամ մասնավոր անձանց սեփականությունը։ «Նման հանցագործության համար քաղաքացին կարող է ենթարկվել տուգանքի»,- ընդգծել է Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ առանձնապես խոշոր չափերի վնասի պատճառման դեպքում կարգախախտին կարող է սպառնալ ոչ միայն տուգանք, այլ նաեւ իրական, բավական երկարատեւ բանտարկություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ