News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ես Ռուսաստանի ղեկավարությանը կոչ եմ անում էսկալացիային չտրվել: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, փոխանցում է վրացական Առաջին ալիքը:

Նրա խոսքով՝ խաղաղ քաղաքականությունը միակ ճանապարհն է երկրում եւ տարածաշրջանում կայունություն պահպանելու համար:

«Ես Ռուսաստանի ղեկավարությանը կոչ եմ անում էսկալացիային չտրվել: Պարադոքս կլինի, եթե հարեւան երկիրը պատասխանի սադրանքին, որը սկսվել է, իր իսկ բնութագրմամբ, «արմատական ուժերի» կողմից, եւ դրանով կնպաստի ապակառուցողական նպատակներին: Նաեւ ցանկանում եմ շեշտել այն, որ մեր խաղաղ քաղաքականությունը միակ ճանապարհն է երկրում եւ տարածաշրջանում կայունություն պահպանելու համար:

Դիմում եմ մեր քաղաքացիներին, որոնք բնակվում են Ռուսաստանում, ես ձեր նախագահն եմ, եւ ձեր բարեկեցությունն անչափ կարեւոր է մեզ համար: Ես գիտեմ, որ կառավարությունը, իշխանությունը պատրաստ են ամեն ինչ անել, ինչ կարելի է անել այս իրավիճակում, որպեսզի դուք շարունակեք խաղաղ եւ կայուն ապրել:

Վերջում դիմում եմ մեր հյուրերին՝ Վրաստանը պատմականորեն տոլերանտության խորհրդանիշ է, եւ մենք թույլ չենք տա, որ այդ ավանդույթը խախտվի: Նույնիսկ երկրի համար ամենալարված ժամանակաշրջաններում ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել, որը սպառնալիք կստեղծեր Վրաստանում բնակվող արտասահմանցի քաղաքացիների կամ հյուրերի համար, եւ այդպես էլ կշարունակվի»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ