News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերը հակառակորդների խորը հարձակման ռազմավարություն են մշակել: Այս մասին հայտարարել է բրիգադային գեներալ Մոհամմադ Պակպուրը, հաղորդում է Tasnim-ը:

««Խորը հարձակման դոկտրինը» ներառվել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի օրակարգում եւ նույնիսկ կիրառվել է «Պայամբար-է Ազամ 12» (Մեծ մարգարե) ռազմական խաղի ժամանակ, որն անցկացվել է 2018 թվականի դեկտեմբերին Իրանի հարավային ափերի մոտ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Իրանը վերածվել է խոշոր տարածաշրջանային գերտերության եւ վերջերս Իրանի կողմից ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցումը բարձրացրել է Իրանի դերն ու նվազեցրել ԱՄՆ-ի դերը:

«ԻՀՊԿ ցամաքային զորքերի հզորությունը զգալիորեն աճել է՝ համեմատած անցյալի հետ, եւ դա մեծացնում է մարտերում մեր ուժը»,- հավելել է գեներալը:     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ