News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ մեկնաբանելով Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ՌԴ նախագահի հայտարարությունը, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը՝ վրացի ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով: Նրա խոսքով՝ երկրում հակառուսական տրամադրությունները բորբոքում են մարդիկ, որոնք պատմություն չգիտեն եւ վերջնարդյունքում Վրաստանին են վնաս հասցնում: Դրանից բացի, ՌԴ նախագահը կարծում է, որ «մեծ պատիվ» կլինի վրացի լրագրող Գեորգի Գաբունիայի դեմ քրեական գործի հարուցումը, որն իրեն վիրավորել է:

«Բնականաբար, մենք ուշադիր հետեւում ենք վերջին շրջանի իրադարձությունների զարգացմանն ու հայտարարում, որ սադրիչ հայտարարությունները, որոնք բարդացրել են իրավիճակը, կտրականապես անընդունելի են, եւ մեր իշխանությունը հստակ գնահատական է տվել այդ առնչությամբ: Բնականաբար, դրանից հետո հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ Պետդուման, սակայն ՌԴ նախագահի որոշումը ճիշտ որոշում էր: Եվ դա կարելի է միայն ողջունել: Այդ անպատասխանատու եւ սադրիչ հայտարարությունները սրեցին իրավիճակը, եւ դրանց նպատակն իրավիճակն ապակայունացնելն ու երկու երկրների տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը վնաս հասցնելն է: Բնականաբար, ոչ մի դեպքում չի կարելի նման բան թույլ տալ»,- ասել է Զալկալիանին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ