Չորեքշաբթի՝ հուլիսի 10-ի սակարկությունների ժամանակ նավթի համաշխարհային գներն աճում են:
WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները թանկացել են 1,40 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 58,64 դոլարի, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով աճել են 0,97 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 64,78 դոլարի: