News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանի պաշտպանության նախարարության մայրաքաղաք Աշգաբադի կենտրոնում գտնվող զորանոցի զինվորներին արգելել են ցնցուղից օգտվել, հայտնում է «Ռադիո Ազատլիկը»:

Պարբերականի աղբյուրի խոսքով՝ զորանոցում տեղակայված են 120 զինծառայողներ, որոնք ամսից ավելի զրկված են ցնցուղ ընդունելուց: Այն փակել է կապիտանը՝ պնդելով, որ զինվորները չեն կարողանում լոգարանները մաքուր պահել:

Զինվորները գանգատվում են տհաճ հոտից եւ փորձում լվացվել զուգարաններում, քանի որ արդեն մի քանի շաբաթ է՝ Թուրքմենստանի մայրաքաղաքում շոգ է. օդի ջերմաստիճանը կայուն 40 աստիճան նիշի վրա է: Սակայն սպաները նրանց պատժում են: «Կապիտանը նրանց վրա բղավում է, երբ նկատում է, որ զինվորները լվացվում են զուգարաններում»,- պնդում է պարբերականի զրուցակիցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ