News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Երբ խոսում եմ, ինձ ինքնաբացարկ են հայտնում: Այս մասին այսօր` հուլիսի 11–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին՝ այսպիսով պատճառաբանելով, թե ինչու այսօր չի ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ էր հայտնել Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքի քննության ընթացքում: Նման միջնորդությամբ հանդես էր եկել Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը՝ հաշվի առնելով Վազգեն Ռշտունու՝ նախկինում ԶԼՄ-ներով ներկայացրած տարբեր դիրքորոշումները, այդ թվում` դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմանը համաձայն լինելու վերաբերյալ: Լրագրողների հարցերին խուսափեց պատասխանել նաև Քոչարյանի գործից հայտնի մեկ այլ դատավոր՝ Արմեն Դանիելյանը։

Հիշեցնենք, որ Աջափնյակի նստավայրում տեղի է ունենում դատավորների ընդհանուր ժողովը, որին մասնակցում է մոտ 190 դատավոր։

Տպել
Ամենաշատ