News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինները չի հետեւի ՄԱԿ բանաձեւին, որն ուղղված է նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հակաթմրանյութային արշավի հետաքննությանը, ինչի հետեւանքով զոհվել է հազար մարդ, տեղեկացնում է Bloomberg-ը։

«Մենք չենք ընդունի ճշմարտությունից կտրված, քաղաքականացված եւ միակողմանի բանաձեւ»,- ասել է արտաքին գործերի նախարար Թեոդորո Լոքսինն իր հայտարարությունում այն բանից հետո, երբ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը ընդունել է բանաձեւ, որով կոչ է անում համակողմանի հետաքննել թմրավաճառքի դեմ պատերազմը, որը հայտարարել էր Ֆիլիպինների նախագահը։ Բանաձեւը, որն առաջարկել է Իսլանդիան, ստացել է 18 երկրի հավանությունը։

Լոքսինն ասել է, որ «արեւմտյան երկրների համար, որոնք պնդում են, որ հետաքննությունն անցկացվի, հետեւանքներ կլինեն»։ Նա նաեւ ժխտել է, որ կառավարության հակաթմրանյութային արշավը հանգեցրել է մարդկանց զոհվելուն։

Դուտերտեի ներկայացուցիչ Սալվադոր Պանելոն ասել է, որ երկրները, որոնք աջակցել են Իսլանդիային, ապատեղեկացված են եղել թմրանյութերի դեմ պայքարի մասին՝ ավելացնելով, որ նախատեսված հետաքննությունը խափանել է Ֆիլիպինների ինքնիշխանությունը։

Մինչեւ քվեարկությունը Դուտերտեն ասել էր, որ հետաքննությունը թույլ կտա միայն այն դեպքում, թե այն «ինտրիգ չավելացնի» ապօրինի թմրանյութերի դեմ քարոզչությունում։

2016-ին նախագահի պաշտոնն ստանձնելու պահից Դուտերտեն արշավ է սկսել թմրանյութերի դեմ, ինչի հետեւանքով, իրավապաշտպանների հավաստմամբ, սպանվել է հազար մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ