News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Eurostat-ի համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՀՆԱ-ի 7,1 տոկոս աճով Եվրոպայի առաջատար պետությունն է։ Այս առթիվ Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրառում է կատարել եւ շնորհավորել ՀՀ իշխանություններին հետհեղափոխական բարդ ժամանակաշրջանը արագ հաղթահարելու եւ տնտեսական տեսանելի բարձր արդյունքներ գրանցելու կապակցությամբ:

«Համոզված եմ, որ ստեղծված նախադրյալները թույլ են տալիս մինչեւ տարեվերջ ոչ միայն պահելու առկա տեմպը, այլեւ առաջիկա մեկ-երկու տարում ավելի բարձր ցուցանիշներ ունենալ:

Այս մասին, գուցե, շատ քիչ է խոսվել մեր իրականության մեջ, բայց Արցախի օրինակով անցած 11 տարիներին մենք արդեն ապացուցել ենք, որ կարելի է անընդմեջ երկնիշ տնտեսական աճ ապահովել: Ասեմ ավելին, առկա են բոլոր հնարավորությունները, որ գալիք 10 տարիներին եւս պահպանենք զարգացման այդօրինակ տեմպերը: Եվ համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես երկարաժամկետ կտրվածքով հնարավոր է երկնիշ տնտեսական աճ ապահովել: Մենք ունենք նշանակալի չօգտագործված ներուժ, որը հնարավոր է իրացնել համակարգային կառավարման արդյունավետության շարունակական բարձրացման եւ մեր միասնական հայրենիքի բոլոր ռեսուրսների ու ջանքերի մեկտեղման միջոցով»,- նշել է Հարությունյանը:

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահը նշել է նաեւ, որ պետք է վերջ դնել բոլոր ներքին անհանդուրժողական տարանջատումներին, ներքաղաքական գզվրտոցներին, կեղծ օրակարգերին, որոնք անիմաստ վատնում են ժամանակն ու ռեսուրսները:

«Եթե այս գիտակցումով ապրենք եւ արարենք, հավատացած եղեք, որ զարգացած ու մրցունակ տնտեսություն ունենալու տեսլականը մի քանի տարվա ընթացքում իրականացված երազանք կդառնա: Այն իր հերթին ավելի անառիկ կդարձնի մեր անվտանգության միասնական համակարգը՝ ներքին եւ արտաքին մարտահրավերներին առավել վստահորեն դիմակայելու համար»,- գրել է Հարությունյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. Եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
«Ժամանակ».Վրաստանը կարող է հոկտեմբերից արգելել ցամաքային ճանապարհով ցորենի ներկրումը. Հայաստանում հացն ու միսը կթանկանա
Հայաստանի կառավարությանը հաջողվեց հանել այդ արգելքը, սակայն խնդիրը նորից ակտուալ է դառնում...
Վարչապետն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին
«Ամբեր Կապիտալը» շահագրգռված է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու հարցում և պատրաստ է փոխշահավետ գործակցության...
Դոլարի փոխարժեքը նվազել է. արժեզրկվել է նաեւ եվրոն
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
«Ես ցանկանում եմ լինել ձեր կողքին այս շոգին». «Իմ քայլի» պատգամավորը՝ Ագարակի կոմբինատի աշխատակիցներին (վիդեո)
Պատգամավորը նախ նշեց, որ եկել է տեղում իրավիճակին ծանոթանալու…
Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 40 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Ներկայում Հայաստանի ֆոնդային բորսան ու ՀՀ ֆինանսների նախարարությունը հնարավորություն են տալիս Հայաստանի քաղաքացիներին առցանց գնել պետական…