News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հուլիսի 9-ին AMX Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 40 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, որը 2007 թվականից ի վեր Հայաստանում պետական պարտատոմսերի ամենամեծ աճուրդն է։

AMGB1029A292 ծածկագրով պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման ժամանակ աճուրդի ենթակա պարտատոմսերի ծավալը եղել է 40 մլրդ դրամ, որն ամբողջությամբ բավարարվել է։ Ավելին, ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը գերազանցել է 99 մլրդ դրամը, այսինքն պահանջարկը գերազանցել է առաջարկն ավելի քան երկու անգամ։ Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9․67%, իսկ պարտատոմսերը տեղաբաշխվել են 10 տարի մարման ժամկետով։

Նույն պարտատոմսերը (AMGB1029A292) մեկ օր անց տեղաբաշխվեցին լրացուցիչ աճուրդի միջոցով։ Աճուրդի ընթացքում բավարարված առաջարկությունների ծավալը կազմել է 7․93 մլրդ դրամ։ Տեղաբաշխման աճուրդի հարթակներից է եղել նաեւ gp.minfin.am համակարգը, որտեղ այս տեղաբաշխման շրջանակներում առցանց եղանակով գնվել է 896 մլն դրամին համարժեք պետական պարտատոմս։

Ներկայում Հայաստանի ֆոնդային բորսան ու ՀՀ ֆինանսների նախարարությունը հնարավորություն են տալիս Հայաստանի քաղաքացիներին առցանց գնել պետական պարտատոմսեր gp.minfin.am կայքի միջոցով։ 2018 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածի համեմատ  gp.minfin.am կայքով կատարված գործարքների քանակը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31%-ով, իսկ ընդհանուր ծավալը՝ 9․5%-ով, ինչը վկայում է պետական պարտատոմսերում ներդրումներ անելու հանդեպ հետաքրքրության աճի մասին։

Այս համակարգում պետական պարտատոմսերի առքն ու վաճառքը տեղի է ունենում Գանձապետական պահառուի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս պետական պարտատոմսեր գնել եւ վաճառել առանց միջնորդի։ Շնորհիվ ամբողջությամբ ավտոմատացված համակարգի՝ ներդրողը պարտատոմսի դիմաց վճարումն իրականացնում է անձամբ՝ իր բանկային քարտի միջոցով: Համակարգում գրանցումը եւ գործարքների կատարումն անվճար է. առկա է միայն դրամական միջոցների էլեկտրոնային փոխանցման միջնորդավճար:

GPminfin-ում հնարավոր է գրանցվել երկու եղանակներից մեկով՝ առցանց՝ ID քարտի միջոցով (GPminfin), կամ Երեւանում գտնվող մի շարք առեւտրային բանկերի մասնաճյուղերում տեղակայված սպասարկման կետերի միջոցով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ