News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 84 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ զենք-զինամթերքի առգրավման 16, խարդախության 12, մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության 9-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման եւ ծեծի 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առեւանգման, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, սառը զենք կրելու, պաշտոնեական անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, ինքնիրավչության, ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռք բերման, ինքնավնասման, ալիմենտը վճարելուց խուսափելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալացին հանուն զվարճության պատահաբար այրեց մեքենան
Հատուկ անվադողերը բռնկվեցին...
Խոշոր վթար Տավուշի մարզում․ Honda-ն կողաշրջվել է
Վթարի հետևանքով վարորդ Կ. Հ.-ն ժամեր անց բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Վաղարշապատի բժշկական կենտրոն․․․․
Երևան-Մեղրի ճանապարհին «ՎԱԶ-2107»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում․ վարորդը հոսպիտալացվել է
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․․․
Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ ցորենի արտ է այրվում․ այնտեղ է մեկնել 7 մարտական հաշվարկ
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ․․․․․
Ծիծեռնակաբերդի անտառի տարածքը հրդեհել են քաղաքացինե՞րը. ԱԻՆ–ը դիմել է ոստիկանություն
ԱԻՆ–ը հաղորդագրությունն ուղարկել է ՀՀ ոստիկանություն միջոցներ ձեռնարկելու՝ հրդեհի հանգամանքները պարզելու...
Չարենցավանում գործող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից…