News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մարտի 7-ին ոստիկանության Էրեբունու բաժնում բնակարանային գողության դեպք էր արձանագրվել։ Աթոյան փողոցի տներից մեկից հեռախոս էր հափշտակվել։ Տանտերը կարճ ժամանակով բացակայել էր տնից՝ դուռը բաց թողնելով։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ընթացքում ինչ-որ մեկը մտել ու գողացել էր խոհանոցում դրված բջջայինը։

Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Էրեբունու ոստիկանները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Օրեր տեւած հետեւողական աշխատանքի շնորհիվ բնակարանային գողությունը բացահայտվեց։

Այն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց Երեւանի բնակիչ 40-ամյա մի կին, որը նախկինում մի քանի անգամ դատապարտվել է։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին ու ձերբակալվել։

Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Կատարվում է նախաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ