News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր՝ հուլիսի 12-ին, հանդիպել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիին։

Զրուցակիցները քննարկել են «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի շուրջ վերջին օրերին ստեղծված իրավիճակը՝ երկուստեք ընդգծելով գործատուի եւ աշխատողների միջեւ համագործակցության մթնոլորտում հարցի շուտափույթ ու արդյունավետ հանգուցալուծման անհրաժեշտությունը։

Կողմերը նախանշել են առկա խնդիրների կարգավորման հնարավոր տարբերակները՝ կարեւոր համարելով բազմակողմ աշխատանքային խումբ ձեւավորելու հնարավորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ