News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

10 օրվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը կտա էներգետիկ համակարգի խոշոր խափանման նախնական եզրակացությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Եղել է էներգահամակարգի խոշոր խափանում  եւ պետք է իրականացնել ստուգողական աշխատանքներ, որպեսզի պարզել՝ դա եղել է միտումնավոր միջամտության արդյունքո՞ւմ, թե՞ եղել է տեխնիկական պատճառներով։ Այս բոլոր վարկածները կստուգվեն, կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։ Նյութերի նախապատրաստման ժամկետը 10 օր է ր 10 օրվա ընթացքում կտրվի նախնական եզրակացություն»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ համակարգում վթարի պատճառով՝ հոսանքի անջատումներ են եղել։ Անջատվել էին Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը։ 12։45–ին հոսանքազրկվել էր նաեւ Երեւանի մետրոպոլիտենը, որի հետեւանքով 2 գնացքներ մնացել էին թունելներում։ Կարճ ժամանակում ուղեւորներին տարհանել են, տուժածներ չկան։

Տպել
Ամենաշատ