News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բորիսպոլից բարձրաստիճան պաշտոնյա Յարոսլավ Գոդունոկը, որին նախագահ Վլադիմիր Զելենսկին դուրս էր հրավիրել հուլիսի 10-ին կայացած հանդիպման ընթացքում, ուղիղ եթերի ժամանակ չէր կարողացել պատասխանել կողոպուտի գործով իր դատավճռի մասին հարցին, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Սկանդալիային իրավիճակն առաջացել էր ZIK հեռուստաալիքի եթերում: Գոդունոկը զանգահարել է ստուդիա եւ փորձել մեկնաբանել մեղադրանքների շուրջ ստեղծված իրավիճակը, որոնք նրան առաջադրել էր նախագահը:

«Իմ նկատմամբ յուրաքանչյուր նախագահի օրոք (քանի որ պետք է իմանալ՝ ով է Գոդունոկը), բազմիցս հարուցվել են քրեական գործեր, քանի որ ես պաշտպանել եմ մարդկանց եւ պայքարել քրեական տարրերի դեմ»,-հայտարարել է նա: Պաշտոնյային ընդհատել էր ստուդիայում ներկա գտնված լրագրող Վլադիմիր Բոյկոն, որին Գոդունոկը լեզվակռվի ընթացքում անվանել էր Մեդվեդչուկի սադրիչ: Բոյկոյի խոսքով՝ նա դեռեւս 2008 թվականին էր հրապարակել Սվյատոշինսկի շրջանի դատարանի վճիռը, որով Գոդունոկը դատապարտվել էր կողոպուտի համար:

«Դատապարտվե՞լ եք արդյոք դուք Կեւում գեներալ Պոտապովի 1 հասցեի 25 բնակարանում տեղի ունեցած ավազակային հարձակման համար, որտեղ դուք հափշտակել էիք 300 գրիվնա, բջջային հեռախոս, 900 դոլար, եւ դատապարտվել 5 տարվա ազատազրկման»,-հարցրել է Բոյկոն: Գոդունոկն այդպես էլ չի պատասխանել, քանի որ նրա հետ կապն ընդհատվել էր անհայտ պատճառով:

Հիշեցնենք, որ Կիեւի մարզի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Զելենսկին դուրս էր հրավիրել Բորիսպոլի պետխորհրդի քարտուղար Յարոսլավ Գոդունոկին՝ հայտարարելով նրա դատվածության մասին եւ անվանելով նրան ավազակ: Ի սկզբանե պաշտոնյան հայտարարել էր Զելենսկուն դատի տալու իր մտադրության մասին, սակայն հետագայում հրաժարվել էր դատական հայց ներկայացնելուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ