News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Երբ ես նշանակվեցի, ինձ մոտ հարց ծագեց, թե 30 տարի մենք ասում ենք, որ փոքր ավիացիա ենք զարգացնում, ինչու այն չի զարգանում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

«Հետո պարզվեց, որ հենց մեր ներսում այնքան էլ մեծ մոտիվացիա չկար այդ ոլորտը զարգացնելու համար, որովհետեւ փոքր օդանավով թռչելն ավելի վտանգավոր է, քան մեծ օդանավով թռչելը: Ավելի լավ է այս թեման փակված պահել: Բայց պետք է բալանսը պահել, որ եւ թռիչքների անվտանգությունը պահպանենք, բմիաժամանակ այնպես չանենք, որ ոլորտն ընդհանրապես չզարգանա»,-ասաց նա:

Ռեւազյանը խոսքով, այս ոլորտում փող չկա, մարդը չի գա փոքր ավիացիա զարգացնելու, որովհետեւ ուզում է մեծ փողեր աշխատել. «Այստեղ մարդիկ պետք է լինեն, որոնք սիրում են Հայաստանը, սիրում են ավիացիան։ Նշեմ, որ արդեն երկու հոգի կա, որոնք գրանցել են իրենց օդանավերը։ Մենք կանգնած ենք այն մարդկանց կողքին, որոնք կցանկանան զարգացնել այս ոլորտը»:

Վերջինս նաև նշեց, որ Հայաստանի փոքր օդանավակայանները շատ վատ վիճակում են. «Գյումրին  էլավ վիճակում, «Զվարթնոցը», «Էրեբունին»: Կապանը կբացվի այս տարի, մեզ այդպես են տեղեկացրել, բայց մնացած օդանավակայանները շատ վատ վիճակում են: Ներդրում է պետք անել, որ վազքուղին հասնի այն մակարդակի, որ անվտանգ լինեն թռիչքները»:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ