News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին զգուշացրել է Բրիտանիային, որ միջազգային ջրերում իրանական նավթային լցանավի վրա հարձակումն անպատասխան չի մնա, հաղորդում է Tasnim-ը:

Խամենեին քննադատել է «արատավոր» բրիտանական կառավարության ծովահենության գործողությունը Ջիբլարթարի ափերի մոտ՝ միջազգային ջրերում «Grace 1» իրանական լցանավի գրավման հետ կապված:

«Նրանք (Բրիտանիան), որոնց  չարամտությունը բոլորի համար ակնհայտ է, ծովային ավազակության գործողության արդյունքում գողացել էին մեր նավը, սակայն փորձում են գրավումը օրինական ներկայացնել», - ասել է նա:

Նրա խոսքով՝ Իրանը նման գործողությունները անպատասխան չի թողնի եւ պատշաճ ժամանակում կարձագանքի:

Խամենեին նաեւ դատապարտել է Իրանի նկատմամբ եվրոպական երկրների կոպիտ վարքագիծը հայտարարելով, որ նրանց սնափառությունը  եւ սեփական նշանակալիության զգացումը թույլ չեն տալիս հասկանալ իրականությունը:

Խամենեին մեկնաբանել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի խոսքը, ով ասել էր, որ Եվրոպական եռյակը չի կատարել 11 պարտավորություններից ոչ մեկը, որը պետք է  կատարեր համաձայանգրին համապատասխան:

Նրա խոսքով՝ եվրոպացիները, որոնք չեն կատարել իրենց պարտավորությունները, իրավունք չունեն Իրանին կոչ անել հետեւել համաձայնագրին:

«Մենք նոր ենք սկսել կրճատել մեր պարտավորևությունները եւ այդ գործընթացը կշարունակվի», - ասել է Խամենեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ